• 1․Թվարկեք 17-19-րդ դարերի մշակութային հանճարներին (պատասխանն անհրաժեշտության դեպքում հիմնավորեք);
    Հանճարը դա մարդկային ստեղծագործական ձիրքի՝ տաղանդի բարձրագույն արտահայտությունը՝ աստիճանը գործունեության որևէ բնագավառում:

    Հանճար են համարվում ՝ Հովհաննես Այվազովսկին,Պաբլո Պիկասոն, Ամադեո Մոդիլյանին, Լուի Դագերը, նկարչության բնագավառում։

    Ալեքսանդր Պուշկինը, Հովհաննես Թումանյանը, Գյոթեն, Բայրոն ՝ գրականության բնագավառում։

    Կոմիտասը, Բախը, Բեթհովենը, Մոցարտը ՝ երաժշտության բնագավառում։

    Մենդելեյվը, Լեոնարդո Դա Վինչին, Իսահակ Նյուտոնը՝ գիտության բնագավառում։

    2․Համեմատեք հայ ժողովրդի տարբեր խավերի սոցիալ-տնտեսական վիճակը 19-րդ դարի երկրորդ կեսին;

    19-րդ դարի երկրորդ կեսին հայ հասարակությունը բաժանված էր մի քանի սոցիալական և տնտեսական դասերի։

    Գյուղացիներ. Հայերի մեծամասնությունը այն ժամանակ գյուղացիներ էին, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Նրանք ապրում էին գյուղում և ապրում էին ճորտատիրության տակ։ Գյուղացիներն ունեին ցածր կենսամակարդակ, կախված էին հողատերերից և հաճախ ենթարկվում էին շահագործման և ճնշումների։

    Արհեստավորներ. Շատ հայեր նաև զբաղվում էին արհեստներով, ինչպիսիք են դարբնությունը, խեցեգործությունը, կարը և այլն: Արհեստավորներն ունեին որոշակի ազատություն և կարող էին ակնկալել որոշակի մակարդակի եկամուտ, բայց հաճախ աշխատում էին հողատերերի կամ վաճառականների համար:

    Առևտրականներ և ձեռնարկատերեր. Որոշ հայեր զբաղվում էին առևտրական գործունեությամբ, առևտրով և ձեռնարկատիրությամբ։ Նրանք ունեին եկամուտների և սոցիալական կարգավիճակի ավելի բարձր մակարդակ, սակայն հաճախ բախվում էին օսմանյան և ռուսական իշխանությունների սահմանափակումների և խտրականության:

    Խելք. Հայ մտավորականության ներկայացուցիչները՝ գրողներ, գիտնականներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, կարևոր դեր են խաղացել հայ ազգային ինքնության ձևավորման և ազգային իրավունքների համար մղվող պայքարում։ Նրանք սովորաբար ունեին բարձրագույն կրթություն և արտոնյալ դիրք հասարակության մեջ։

    3․Շարադրեք Ձեր կարծիքն արդյունաբերական հասարակության նոր շրջափուլի մասին:

    Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջանը, որը սկսվեց մոտ 19-րդ դարի վերջին և տևեց մինչև 20-րդ դարի կեսերը, արագ տեխնոլոգիական առաջընթացի, արդյունաբերականացման ժամանակաշրջան էր: Այս ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել տնտեսության, սոցիալական կառուցվածքի և մարդկանց ապրելակերպի մեջ։

    Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջանի հիմնական բնութագրիչներից էր արտադրության աճը։ Սա հանգեցրեց զգալի տնտեսական աճի և քաղաքային ծաղկման: Այնուամենայնիվ, գործարաններում աշխատանքային պայմանները չափազանց դաժան էին, առաջացնելով սոցիալական խնդիրներ և ճնշում բանվոր դասակարգին։

    Հասարակության զարգացման գործում հսկայական դեր է խաղացել նաև տեխնոլոգիական առաջընթացը։ Գոլորշի շարժիչի, էլեկտրաէներգիայի, ավտոմեքենայի և հեռախոսի գյուտը փոխեց մարդկանց արտադրության, հաղորդակցվելու և տեղաշարժվելու ձևը։

    Այնուամենայնիվ, արդյունաբերական հասարակության երկրորդ շրջանը նաև գաղութատիրության, պատերազմների և միջազգային հակամարտությունների ժամանակաշրջան էր, որոնք հանգեցրին մարդկային մեծ կորուստների և ավերածությունների:

    Ընդհանուր առմամբ, արդյունաբերական հասարակության երկրորդ շրջանը հաճախ գնահատվում է որպես տարբեր ոլորտներում զգալի առաջընթացի շրջան, սակայն ուղեկցվում է ինչպես սոցիալական, այնպես էլ բնապահպանական բնույթի լուրջ խնդիրներով։

    Իմ կարծիքով 2րդ Արդյունաբերական շրջանի տեխնոլոգիական առաջընթացը շատ դրական հետք թողեց պոտմության մեջ, այդ ժամանակաշրջանի համար շատ կարևոր և արդյունավետ էին։ Բացասական կողմն է մարդկային մեծ կորուստները, և բնապահպանական լուրջ խնդիրները։

    4․ ․․․

    Երկրորդ արդյունաբերական հասարակությունը ուղղակիորեն կապված էր գաղութատիրության հետ։ Այդ ընթացքում Եվրոպայի առաջատար արդյունաբերական տերությունները, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, և այլոք, ակտիվորեն գաղութացրել են Աֆրիկայի, Ասիայի և աշխարհի այլ շրջանների մեծ հատվածներ։

    Արդյունաբերական ուժերն օգտագործում էին գաղութները հիմնականում հումք արդյունահանելու, նոր շուկաներ նվաճելու և էժան աշխատուժ ստանալու համար։ Գաղութատիրությունը և շահագործումը հանգեցրին սոցիալական խտրականության, բնիկների իրավունքների ոտնահարման։

    Պատմություն

  • 1.Վիտամինները ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում
    Վիտամինների դերը մարդու կյանքում մեծ է։ Որոշ վիտամինների բացակայության, կամ քչության պատճառով, շատ հիվանդություններ կարող են առաջանալ։

    2․Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ։
    Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ, առաջանում են տարբեր հիվանդություններ, դանդաղում է աճը և զարգացումը։

    3․C և D վիտամինները ի՞նչ դեր են կատարում  մեր օրգանիզմում։Ծ
    Վիտամին C՝ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, կարգավորում մազանոթների թափանցելիությունը՝ նպաստելով ողջ անոթային համակարգի առաձգականության բարելավմանը։

    Վիտամին D ՝ հավասարակշռում է կալցիում և ֆոսֆոր միներալների՝ յուրացումը, արյան մեջ նրանց պարունակության մակարդակը և նրանց ներթափանցումը ոսկրային հյուսվածքներ և ատամներ։

    Վիտամիններ

  • 1.Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզﬕ դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ:
    Դիմադրողականությունը բարձրացնելու համար, պետք է ճիշտ շնչել, պարբերաբար օդափոխել տարածքը, և պահպանել շնչառության հիգիենայի կանոնները։


    2.Որո՞նք են շնչառության հիգիենայի հիﬓական կանոնները:
    Շնչառության հիգիենան պահպանելու համար անհրաժեշտ է բնակարանը մաքրել խոնավ շորով, պետք է պահպանել անձնական հիգիենա, ինչպես նաև կոփել օրգանիզմը։ Եթե բնակարանում շատ մարդ կա, օդում թթվածնի քանակը պակասում է, շատանում են ածխաթթու գազը, ջրային գոլորշիները: Այդպիսի պայմաններում մարդիկ դառնում են քնկոտ, արագ հոգնում են, գանգատվում են գլխացավից: Մարդու առողջության համար անհրաժեշտ է թարմ օդ, բնակարանը պետք է հաճախ օդափոխել։


    3.Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները:
    Քթի մեջ այդպիսի առարկաներ ընկնելու դեպքում անհրաժեշտ է փակել երկրորդ քթանցքը և փորձել փչելով արտաշնչմամբ հեռացնել օտար իրը։ Արգելվում են որևէ գործիքով հեռացնելու փորձերը, քանի որ ոչ հմուտ միջամտության դեպքում օտար մարմինը կթափանցի շնչուղիների ավելի խորը մասեր։

    Շնչառության հիգիենա

  • Շնչառական համակարգը օդը տեղափոխում է, քթով, ըմպանով, շնչափողով և բրոնխներով։ Տեղի է ունենում փոխանակում ՝ ածխաթթու գազը վերածվում է թթվածնի։ Քթի խոռոչից դուրս է գալիս քթանցքների միջոցով։ Քթի խոռոչը պատված է թարթիչներով, լորձաթաղանթով և արյունատար մազանոթներով։ Օդը ֆիլտրվում է թարթիչնեի, խոնավանում է լորձաթաղանթի իսկ տաքանում է մազանոթերի շնորհիվ։ Օդը անցնում է ըմպան։ Ուտելիքը և օդը բաժանվում են։ Օդը գնում է կոկորդ։ Էպիգլոտիտը կազմված է սննդային թաղանթից, այն գտնվում է կոկորդի դիմացում և խոչընդոտում է սննդի հայտնվելը շնչառական ուղիներում, կուլ տալու ընթացքում։ Թոքերը իրենցից ներկայացնում են ծակոտեն ճկուն թաղանթ։ Շնչառությունը իրականանում է թոքերի լայնցամամբ և նեղացմամբ։ Օդը տեղափոխող բրոնխները, բաժանված են ավելի մանր ճյուղերի՝ բրոնխիոլների։ Ամեն բրոնխիոլի ծայրում տեղադրված են ալվելոային պարկեր։ Ալվելոյաին պարկերը շրջապատված են արյունատար մազանոթներով, և ներառում են միլիոնային միաբջջիջ հյուսվածքներ, որտեղ ընդանում է գազափոխանակումը։ Օդի թթվածինը քթով մտնում է ըմպան, ապա կոկորդ, շնչափող, բրոնխներ և ալվեոլներ։

    1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել:
    Քանի որ քթի խոռոչով անցնելիս, օդը փոշեզրկվում էմանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:

    2. Ինչո՞ւ ջրի ﬔջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:
    ․․․

    4. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել,
    հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:

    Քանի որ, բերանով շնչելիս օդը չի ենթարկվում տաքացման, մեր օրգանիզմ է գնում սառը օդ, որի արդյունքում մենք հիվանդանում ենք մրսածության հիվանդություններով։

    Կենսաբանություն

  • 1․ Գտի՛ր տրված նախադասությունների ենթական և նշի՛ր, թե որ խոսքի մասով է արտահայտված: 
    Եվ անապատի սահուն լռությունը ծանրացավ նորից:
    Անապատ-Գոյական
    Այնուհետև մենք էլ չէինք լսում նրա ձայնը:
    Ձայն — գոյական
    Գեղեցիկը կփրկի աշխարհը:
    Գեղեցիկ-ածական
    Երեքը ներս մտան անմիջապես, իսկ երեքը՝ սպասեցին:
    Երեքը-Թվական
    Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր:
    Նրա-Դերանուն
    Պտուղդ քաղող չկա:
    Պտուղ-գոյական
    Ձերբակալվածները միայն հրաշքի էին սպասում:
    Ձերբակալվածներ-Գոյական
    Մեծ քաղաքում հաճույք էր կացարան փոխելը:
    ․․․

    2․ Դուրս գրի՛ր պարզ և բաղադրյալ  ստորոգյալները:
    Եթե նա հիվանդ լինի, ոչ մեկին իր մոտ չի թողնի:
    Թողնել-պարզ
    Հիվանդ-բաղադրյալ

    Լուսնի շողերի տակ ձյան ծածկոցը ինձ գորգ թվաց:
    Թվաց — պարզ
    Տակ — բաղադրյալ

    Խաղաղված ծովակը ծփում է:
    Ծփում է — պարզ
    Խաղաղված — բաղադրյալ

    Իմ պապը շատ ծեր էր:
    Ծեր էր — բաղադրյալ

    3.Համաձայնեցնել տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը: 
    Ճանապարհին նա միայն գլխի շարժումով եմ պատասխանում:
    Ճանապարհին նրան միայն գլխի շարժումով եմ պատասխանում:

    Ծովինարն ու Անդրանիկը կանգնել է հին բարձունքին:
    Ծովինարն ու Անդրանիկը կանգնել են հին բարձունքին:

    Աղմուկն ու աղաղակը գնալով շատացան:
    ․․․

    Հանկարծ լաց ու կոծ լսվեցին:
    Հանկարծ լաց ու կոծ լսվեց:

    Ընդունվում է պատվերներ։
    Ընդունվում են պատվերներ։


    4.Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։

    • Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
      Ենթակա — խոսակցություն
      Ստորոգյալ- հաճելի (բաղադրյալ)
    • Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
      ․․․
    • Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
      Ենթակա — գեղեցիկ
      Ստորոգյալ — թվում (պարզ)
    • Այժմ անձրևում է։
      Ենթակա — չկա
      Ստոգորյալ — անձրևում է (պարզ)
    • Վերջապես խախտվեց լռությունը։
      Ենթակա — լռությունը
      Ստորոգյալ — խախտվեց (պարզ)
    • Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
      Ենթակա — անձրև
      Ստորոգյալ — թակում էր (պարզ)
    • Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
      Ենթակա — խոսքեր
      Ստորոգյալ — լսվում էին (պարզ)
    • Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
      Ենթակա — ճրագ
      Ստորոգյալ — լուսավորում էր (պարզ)
    • Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
    • Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։

    Նախադասության գլխավոր անդամները

  • 202.Երկրորդ պարբերության բայերը աոաջին պարբերության բայերի
    նման արտահայտի՛ր անցյալ ժամանակովՏեքստի այդ հատվածի արտահայտած միտքն ինչպե՞ս փոխվեց:

    Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին ու ցած գլորվեցին, մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը, բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:

    Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

    Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնացին կես ճանապարհին ու կորան, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրացան ու հասան իրենց նպատակին:

    204.Կետերի փոխարեն մի անգամ փակագծերում դրված առաջին բայաձևերը գրի՛րմյուս անգամ երկրորդներըՈ՞ր ձևերն են ավելի հարմար:

    Գայլը տեսավ, որ անտառային աղավնին շյուղեր Հավաքեց (հավաքեց, հավաքում է) և նրան ասաց.
    Տեսնում եմ, որ ամբողջ օրը թռչկոտեցիր (թռչկոտեցիր, թռչկոտում ես) ճյուղից ճյուղ, շյուղեր ես հավաքում, բայց մինչև այսօր ոչ կարգին տուն ունեցար (ունեցար, ունես) ո՛չ էլ տաք օջախ:
    Աղավնին պատասխանեց.
    Այն օրից, ինչ հարևան ենք, ես էլ տեսա (տեսա, տեսնում եմ), որ դու ոչխարներ հափշտակեցիր (հափշտակեցիր, հափշտակում ես) ու բերեցիր (բերեցիր, բերում ես) որջդ, բայց ո՛չ կարգին հագուստ ունեցար(ունեցար, ունես), ո՛չ էլ մոտ ընկերներ:
    Առակը ցույց տվեց (ցույց տվեց, ցույց է տալիս), որ չար ու գիշատիչ մարդիկ էլ քիչ չաշխատեցին (չաշխատեցին, չեն աշխատում), բայց երջանկության չհասան (չհասան, չեն հասնում):

    Գայլը տեսավ, որ անտառային աղավնին շյուղեր է հավաքում (հավաքեց, հավաքում է) և նրան ասաց.
    Տեսնում եմ, որ ամբողջ օրը թռչկոտում ես (թռչկոտեցիր, թռչկոտում ես) ճյուղից ճյուղ, շյուղեր ես հավաքում, բայց մինչև այսօր ոչ կարգին տուն ունես (ունեցար, ունես) ո՛չ էլ տաք օջախ:
    Աղավնին պատասխանեց.
    Այն օրից, ինչ հարևան ենք, ես էլ տեսնում եմ (տեսա, տեսնում եմ), որ դու ոչխարներ ես հափշտակում (հափշտակեցիր, հափշտակում ես) ու բերում (բերեցիր, բերում ես) որջդ, բայց ո՛չ կարգին հագուստ ունես (ունեցար, ունես), ո՛չ էլ մոտ ընկերներ:
    Առակը ցույց է տալիս (ցույց տվեց, ցույց է տալիս), որ չար ու գիշատիչ մարդիկ էլ քիչ չեն աշխատում. (չաշխատեցին, չեն աշխատում), բայց երջանկության չեն հասնում (չհասան, չեն հասնում):

    205.Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպեսոր ինչ էր (էինարել հարցին պատասխանենՏրված և ստացված տեքստերը համեմատի՛րո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:

    Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդաց, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել:

    Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրել էին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդացել էր, հաստատ որոշել էր սուսերամարտ պարապել:

    254.Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ: 

    Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում: 
    Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում: 

    Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ: 
    Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ: 

    Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է: 
    Առավել արժեքավոր է այն տեսակը: Նրա հոտը շարունակ փոխվում է: 

    Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ: 
    Մոնղոլիայի երկարակյացների միջին տարիքը գերազանցում է հարյուրը: Նրանց մեջ չկա ոչ մի տղամարդ: 

    Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել: 

    256.Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

    Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

    Ֆինլանդիայի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են։ Արգելված են նաև ռնգեղջյուրների, զեբրերի, ջայլամների, կոկորդիլոսների և կապիկների ելույթները: Ֆինլանդիան առաջինն է որը նման օրենք է ընդունել։

    Գործնական աշխատանք

  • 1.Հաշվիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը 2,1 սմ է:
    2,12=4,41
    4,41×6=26,46
    Պատ․՝ 26,46սմ2

    2.Գտնել այն խորանարդի նիստի մակերեսը, որի մակերևույթի մակերեսը հավասար է 24սմ2 : Կարո՞ղ եք գտնել այդ խորանարդի կողը։
    24։6=4
    √4=2
    Պատ․՝ 2սմ

    3․ Հաշվել  8 սմ կող ունեցող  խորանադի լրիվ մակերևույթի մակերեսը։
    82=64
    64×6=384
    Պատ․՝ 384սմ2

    4․ Ուղղանկյունանիստի հիմքը a=6սմ և b=7սմ կողմերով ուղղանկյուն է, իսկ կողմնային կողը՝ c=8սմ։ Գտնել այդ ուղղանկյունանիստի`

    ա) հիմքի մակերեսը
    6×7=42
    Պատ․՝42սմ2

    բ) կողմնային մակերևույթի մակերեսը
    2(42+48)=180
    Պատ․՝180սմ2

    գ) լրիվ մակերևույթի մակերեսը․
    2×42+180=264
    Պատ․՝264սմ2

    5. Ուղղանկյունանիստի հիմքը 8 սմ կողմով քառակուսի է, իսկ կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է 112 սմ2 ։ Գտեք ուղղանկյունանիստի կողմնային կողը և լրիվ մակերևույթի մակերեսը։
    82=64
    112+64=177
    Պատ․՝ 177սմ2

    6․ Գտնել այն խորանարդի նիստի մակերեսը, որի մակերևույթի մակերեսը հավասար է 150 դմ2 : Կարո՞ղ եք գտնել այդ խորանարդի կողը։
    150։6=25
    √25=5
    Պատ․՝ 5դմ

    7. Ուղղանկյունանիստի հիմքը 24 սմ պարագծով քառակուսի է, իսկ կողմնային կողը հավասար է 5,5 սմ։ Գտնել այդ ուղղանկյունանիստի

    ա) կողմնային մակերևույթի մակերեսը
    24:4=6
    2(33+36)=138
    Պատ․՝ 138 սմ2

    բ) հիմքի մակերեսը
    6×6=36
    Պատ․՝ 36 սմ2

    գ) լրիվ մակերևույթի մակերեսը
    2×36+138=252
    Պատ․՝ 252 սմ2

    8․ Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ,6 սմ, 4 սմ։ Գտնել նրա մակերևույթի մակերեսը։
    2(30+20+24)=148
    Պատ․՝148սմ2

    9․ Կարո՞ղ են արդյոք ուղղանկյունանիստի նիստերի մակերեսների արժեքները լինել այսպիսին․
    3 սմ2 Այո
    4 սմ2 Այո
    5 սմ2 Այո
    3 սմ2 Այո
    6 սմ2 Այո
    2 սմ2 Այո

    10․ Ոնենք 3 սմ կող ունեցող մի խոերանարդ։ Քանի՞ քառակուսի սանտիմետրով կավելանա նրա մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը մեծացնենք 1 սմ-ով։
    32=9
    9×6=54
    _________
    42=16
    16×6=96

    96-54=42
    Պատ․՝ 42սմ2

    11․ Ունենք երկու ուղղանկյունանիստ, որոնցից մեկի չափումներն են՝ 3 սմ, 2 սմ, 6 սմ, մյուսինը՝ 1 սմ, 5 սմ, 4 սմ։ Ո՞ր ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն է ավելի մեծ։
    S1=2(6+12+18)=72
    S2=2(5+4+20)=58
    72>58
    S1>S2

    Պարապմունք 50

  • 252.Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի): 

    Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է: 

    Գոյություն ունեն որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը։ Ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրան հողից հանելիս իսկույն խեղճանում է:

    253.Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի): 

    •Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է: 

    •Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին: Ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է: 

    254.Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ: 

    Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում: 
    Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում: 

    Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ: 
    Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ: 

    Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է: 
    Առավել արժեքավոր է այն տեսակը: Նրա հոտը շարունակ փոխվում է: 

    Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ: 
    Մոնղոլիայի երկարակյացների միջին տարիքը գերազանցում է հարյուրը: Նրանց մեջ չկա ոչ մի տղամարդ: 

    Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել: 
    ․․․

    255.Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ

    Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը: 
    Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը: 
    Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում: 
    Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են: 

    Տնային Աշխատանք

  • Արջ եւ մրջիւն

    Զբոյն մրջեան արջ փորէր եւ լեզուաւ ժողովէր եւ ուտէր: Եւ հնարի մրջիւն սատակել զնա: Երթեալ առ պիշակ եւ գոռեխ եւ մժեխ եւ շանաճանճ եւ բրէտ եւ առ նմանք սոցին, եւ աղաչէ օգնել իբր ազգայինք: Ցաւակցեն` հարկանեն զաչս եւ զլսելիս արջուն, եւ հարկանէ գլուխ զքարի, եւ նեխի եւ որդունք եւս ծնանին: Եւ ի սասկութենէ ցաւոց` զբերան բացեալ գոչէր, եւ նոցա մտեալ յորովայնն` խոցոտեն զաղիսն, եւ նեղեալ դիմէ ի հոսանս ջրոյ, եւ այնչափ ի ներքս մտեալ` հեղձանի:

    Արջը փորում էր մրջյունների բունը, լեզվով հավաքում էր և ուտում նրանց: Եվ մի մրջյուն հնարեց, թե ինչպես նրան սպանի: Գնում է պիծակի, իշամեղվի , մժեղի, շնաճանճի, կրետի և նրանց նմանների մոտ, խնդրելով, որպես ազգականներ օգնեն իրեն։ Նրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին: Արջը գլուխը խփում է քարին, այնպես, որ շուտով որդեր են առաջանում նրա վրա: Ցավի սաստկությունից արջը լայն բացեց բերանը և սկսեց գոռալ, իսկ մյուսները մտան նրա որովայնը և կրծեցին նրա աղիքները: Արջը չդիմադավ, գնալով դեպի ջրի հոսանքը՝ խեղդվեց:

    ԿԻՆ ԻՆՔՆԱՀԱՒԱՆ ԵՒ ԿԱՄԱՊԱՇՏ` ԳԵՏԱՏԱՐ

    Դարձեալ այլ ոմն ունէր կին խիստ ինքնահաւան եւ կամապաշտ, եւ յորժամ անկաւ ի գետ եւ խեղդեցաւ, այրն խնդրէր զնա` ընդդէմ ջրոյն գնալով: Հարցին ցնա մարդիկ.

    — Վասն է՞ ր ընդդէմ ջրոյդ խնդրէք:

    Պատասխանի ետ.

    — Կին իմ հանապազ էր հակառակ բերանով եւ արեամբ: Արդ զոր օրինակ առնէր ի կենդանութեանն, նոյնպէս, կարծեմ թէ, զկնի մահուանն արար: Եւ այնպէս հաւատալով, զի գնացից ընդդէմ ջրոյս:

    Մի ուրիշ մարդ էլ կին ուներ, խիստ, ինքնահավան և կամապաշտ, և երբ նա ընկավ գետը և խեղդվեց, նրա մարդը փնտրում էր նրան ՝ ջրին ընդդեմ գնալով։ Մարդիկ նրան հարցրեցին․

    — Ինչու՞ ես փնտրում ջրին հակառակ ուղղությամբ:

    — Իմ կինը միշտ հակառակ էր իր խոսքով և գործով: Ինչպես անում էր կենդանության ժամանակ, կարծում եմ, որ այդպես էլ կանի մահվան: Եվ այդպես հավատոլով, կգնամ ջրին հակառակ:

    Տնային Աշխատանք

  • 1. Ինչի՞ համար է ծախսվում հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմնին ջեռուցչի տված էներգիան:
    Հալման ընթացքում մարմնի ջերմաստիճանը չի փոփոխվում: Այդ դեպքում նրա ստացած ամբողջ էներգիան ծախսվում է բյուրեղային ցանցը քայքայելու և մարմնի մոլեկուլների պոտենցիալ էներգիան մեծացնելու վրա:

    2. Ի՞նչն են անվանում հալման ջերմություն:
    Տեսակարար հալման ջերմություն կամ հալման ջերմություն, ջերմության այն քանակը, որն անհրաժեշտ է հաղորդել բյուրեղային նյութին՝ հավասարակշիռ իզոբար–իգոթերմ պրոցեսում այն հեղուկի վերածելու համար ։

    3. Ի՞նչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:
    1 կգ բյուրեղային նյութը նույն ջերմաստիճանի հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն:

    4. Ի՞նչ միավորով է չափվում հալման տեսակարար ջերմությունը միավորների ՄՀ-ում:
    Տեսակարար հալման ջերմությունը չափվում Է Ջ/կգ–ով կամ կկալ/կգ-ով։

    5. Ի՞նչ է նշանակում «պարաֆինի հալման տեսակարար ջերմությունը 150 կՋ/կգ է» արտահայտությունը:
    Նշանակում է, որ պարաֆինի 1կգ բյուրեղային մարմինը ամբողջովին հալացնել մինչև հեղուկ անհրաժեշտ է 150կՋ ջերմություն։

    6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:
    Հալման ջերմաստիճանում կամայական զանգվածով բյուրեղային մարմնի հալման համար անհրաժեշտ ջերմաքանակը գտնելու համար պետք է այդ մարմնի հալման տեսակարար ջերմությունը բազմապատկել նրա զանգվածով:
    Q=λm:

    7. Հալվող սառույցը բերեցին սենյակ, որտեղ ջերմաստիճանը 0°C է։ Կշարունակի՞ արդյոք սառույցը հալվել:
    Ոչ, քանի որ սառույցը սկսած 0oC-ից է հալվում։

    8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա՝ 0°C ջերմաստիճանի սառույցի կտորը, թե՞ դրանից ստացված 0°C ջերմաստիճանի ջուրը։
    Ջուրը քանի, որ՝ նրա ներքին էներգիան ավելի մեծ է։

    9. Ինչպե՞ս հաշվել այն ջերմաքանակը, որը բյուրեղանալիս անջատում է հալման ջերմաստիճան ունեցող մարմինը:
    Q=-λm

    10. Ոսկու հալման տեսակարար ջերմությունը հավասար է 67 կ2 կգ-ի: Ի՞նչ է ցույց տալիս այդ թիվը:
    Այդ թիվը ցույց է տալիս, որ 67կՋ/կգ է անհրաժեշտ հաղորդել 1կգ զանգվածով բյուրեղային մարմնին հալման ջերմաստիճանում այն ամբողջությամբ հեղուկի վերածելու համար։

    11. Ո՞ր բանաձևով են հաշվում նյութի բյուրեղացման ընթացքում անջատվող ջերմաքանակը:

    Q=−λm

    Տնային Աշխատնաք